Ամերիկացին իր տան բակում տեսագրել է ալիգատորի ձագի և լուսանի «կատաղի մենամարտը»

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի բնակիչներից մեկը տեսագրել է ալիգատորի ձագի և լուսանի միջև տեղի ունեցող «մենամարտը», որը ողբերգական ավարտ է ունենում ալիգատորի համար:

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, ամերիկացի Քոներ Դեմոնտեն ուշագրավ տեսարանին ականատես է եղել Պորտ Շարլոտ քաղաքի իր տան բակում: Տեսագրությունը վերջինս հրապարակել է TikTok հավելվածում՝ #միայնՖլորիդայում (#onlyinflorida) հեշթեգով:

Ինչպես երևում է տեսանյութի սկզբում, անվախ ալիգատորը քաջաբար պայքարում է հսկա գիշատչի դեմ՝ դուրս քշելով վերջինիս իր «տարածքից», սակայն լուսանի ուժն այնուամենայնիվ հաղթում է: Այն, կարծես թե, հեռանում է իր որսի հետ միասին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ