Բժիշկները փրկել են որովայնի խոռոչից դուրս եկած օրգաններով ծնված երեքամյա աղջնակին

Բժիշկները փրկել են երեքամյա մի աղջնակի, ով որովայնի խոռոչից դուրս եկած օրգաններով է ծնվել, գրում է Daily Mail-ը:

Ոչ ոք չէր սպասում, որ Քեմբրիջի փոքր բնակչուհի Լորել Ֆիզաքլեան աղջ կմնա ծննդաբերությունից հետո, եւ բժիշկները նրա ծնողներին` 30-ամյա Քելլին եւ 34-ամյա Շոնին, առաջարկեցին չթողնել երեխային, քանի որ դեռ հղիության ընթացքում` ծննդաբերությունից երեք շաբաթ առաջ, պտղի մոտ օմֆալոցելե էր ախտորոշվել` որովայնի առաջային պատի բնածին դեֆեկտ, որի միջով որովայնի խոռոչի օրգանները (աղիքներ, լյարդ, երբեմն՝ այլ օրգաններ), ծածկված լինելով որովայնամզով եւ ամնիոնային թաղանթով, դուրս են գալիս որովայնի խոռոչից: Սակայն Լորելի ծնողները որոշեցին նրան հնարավորություն տալ, եւ աղջիկը ծնվեց 2018 թվականի հունիսի 6-ին:

Օմֆալոցելեով երեխաների մեծ մասի դեպքում ժիշկները նրանց օրգանները տեղն են դնում ծնվելուց անմիջապես հետո: Սակայն Լորելի մոտ օմֆալոցելեի մեծ չափի պատճառով բժիշկները չկարողացան անմիջապես վիրահատել երեխային:

Ըստ նրանց` վաղաժամ վիրահատության դեպքում աղջկա դիաֆրագմը չի կարողանա դիմակայել «տարածքի պակասին»:

Ծնողները զգուշորեն փաթաթում են երեխայի որովայնը, որպեսզի օրգաններն ավելի շատ դուրս չգան: Աղջկա ներքին օրգանների շուրջ մաշկ է ձեւավորվել: Նա կարող է ուտել, խմել, զուգարան գնալ` բոլոր մյուս երեխաների նման, սակայն ծնողները զգուշորեն պաշտպանում են նրան բոլոր հնարավոր տրավմաներից:

Լորելը կվիրահատվի հաջորդ տարվա սկզբին, եւ նրա ծնողները անհամբերությամբ սպասում են այդ օրվան:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ