ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել` հայտնելով, որ օրեր առաջ` օգոստոսի 11-ին, Ավստրալիայում ձյուն է տեղացել:
«Ավստրալիա, ձնամրրիկ և ուրախ կենգուրուներ»,- գրել է Սուրենյանը:
Հավելենք, որ ՀՀ տարածքում օգոստոսի 13-ի ցերեկը, 14-18-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 13-17-ն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Օգոստոսի 13-ի երեկոյան, 14-17-ի գիշերը և երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օգոստոսի 18-ին սպասվում է առանց տեղոումների եղանակ:
Ավստրալիա, ձնամրրիկ և ուրախ կենգուրուներ😀։ 11․08․2020
Posted by Gagik Surenyan on Thursday, 13 August 2020