Հեռուստադիտողն ուռուցք է նկատել հաղորդավարուհու մոտ եւ փրկել է նրա կյանքը

WSOC-TV Channel 9 հեռուստաալիքի ամերիկացի հաղորդավարուհի Էլիսոն Լաթոսը իր ֆեյսբուքյան էջին պատմել է հեռուստադիտողի մասին պատմությունը, ով, գուցե, փերկել է իր կյանքը:

Լրագրողի խոսքով` մի քանի ամիս առաջ, երբ նա հղի էր, իրեն զանգահարել էր հեռուստադիտողներից մեկը եւ հայտնել, որ իր պարանոցի վրա ուռուցք է նկատել:

Կինը դիմել էր բժշկի, սակայն բժիշկները նրա ոչ մի վտանգավոր նշան չէին հայտնաբերել: Որոշ ժամանակ անց Լաթոսի կյանքում ողբերգություն տեղի ունեցավ` նա կորցրեց իր դստերը: Դրանից հետո կինը կրկին դիմեց բժշկի:

«Մի քանի շաբաթ առաջ ինձ մոտ վահանագեղձի քաղցկեղ ախտորոշվեց: Վաղը ինձ կվիրահատեն: Ես բարկացած էի, մտահոգված, վախեցած` այն պահից, երբ իմացա այդ մասին: Բայց իմ վիրաբույժն իսկապես լավատեսորեն է տրամադրված»,- պատմել էր հեռուստահաղորդավարուհին:

Ավելի ուշ Լաթոսը Twitter-ում տեղադրել էր իր լուսանկարը, որին կից մեկնաբանության մեջ նշում էր,իրեն հաջողությամբ վիրահատել են եւ նա կրկին տանն է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ