Գերմանիայի վարակիչ հիվանդությունների Ռոբերտ Կոխի անվան ինստիտուտը հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստանյութը կարող է հասանելի լինել արդեն աշնանը, հաղորդում է Reuters-ը:
Ինստիտուտը սակայն զգուշացրել է, որ պանդեմիայի դեմ պայքարը կարող է ձգձգվել:
«Նախնական կանխատեսումները հնարավոր են դարձնում մինչեւ 2020 թվականի աշուն մեկ կամ մի քանի պատվաստանյութերի հասանելիությունը»,-ասվում է ինստիտուտի հայտարարության մեջ:
Նշվում է, որ ցանկացած պատվաստանյութի ազդեցություն կարող է նվազեցվել վիրուսի մուտացիայի պատճառով: