Սննդաբանը պատմել է, թե ինչպես կարելի է ուտել ձմերուկ և սեխ առանց առողջությանը վնաս պատճառելու

Ձմերուկը և սեխը չի կարելի ուտել մեծ քանակությամբ, քանի որ այդ մթերքները կարող են վնասակար լինել օրգանիզմի համար: Այս մասին հայտարարել է սննդաբան Սերգեյ Օբլոժկոն, հայտնում է РИА Новости-ին:

Նա ասել է, որ մեծ քանակությամբ ձմերուկը, այսինքն հեղուկի չափազանց մեծ քանակությունը կարող է ճնշել երիկամներին:

Բացի այդ, ձմերուկ և սեխ շատ ուտելը կարող է հանգեցնել ծանրության և ստամոքսի ցավերի:

Սրտային ռիթմի խախտումներով մարդիկ պետք է հատկապես զգույշ լինեն, քանի որ այդ մթերքներում պարունակվող կալիումը կարող է վնաս հասցնել մարդուն:

Սննդաբանը խորհուրդ է տալիս ուտել ձմերուկ քնելուց ոչ ուշ, քան հինգ ժամ առաջ: Բացի այդ, ոչ մի դեպքում չպետք է սեխ և ձմերուկ ուտել դատարկ ստամոքսին. դա պետք է ուտել հիմնական կերակուրից հետո:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ