Քիմ Քարդաշյանը իր միլիոնավոր հետևորդներին խնդրել է անպայման դիտել Հայոց Մեծ եղեռնին նվիրված «Խոստումը» ֆիլմը


Հայազգի համաշխարհային գերաստղ Քիմ Քարդաշյանը իր միլիոնավոր հետևորդներին առաջարկել է անպայման դիտել «Խոստումը» ֆիլմը .

« Netflix-ը ձեռք է բերվե «Խոստումը» ֆիլմը ցուցադրելու իրավունքը , այն հասանելի է այսօրվանից: Խնդրում եմ դիտել «Խոստումը» ֆիլմը, որը պատմում է Հայոց ցեղասպանության մասին:» – գրել է Քիմ Քարդաշյանը:

Հիշեցնենք Netflix-ի բացառիկ իրավունք է ձեռք բերել Օգոստոսի 8-ից ցուցադրելու Հայոց ցեղшս պшնnւթյшն մասին նկարահանված «Խոստում» ֆիլմը:

«Խոստում» ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2016 թվականի սեպտեմբերի 11-ին՝ Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի ժամանակ:

Հայաստանում ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2017 թվականի ապրիլի 27-ին: Ֆիլմը ցուցադրվել է հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով: Անգլերեն ցուցադրումները կարող են պարունակել ռուսերեն ենթագրեր:

Ֆիլմի իրադարձությունները ծավալվում են Օսմանյան կայսրության վերջին օրերին: Ֆիլմը ներկայացնում է սիրային եռանկյունի Կոստանդնուպոլիս բժշկություն ուսումնասիրելու համար մեկնած հայ դեղագործ Միքայելի, Փարիզում սովորած հայ նկարչուհի Աննայի և ամերիկացի ֆոտոլրագրող Քրիսի միջև:

Ֆիլմը նկարահանվել է բարերար Քըրք Քըրքորյանի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ։

Դերակատարներն են ՝ Քրիստիան Բեյլ – Քրիս , Օսկար Այզեկ – Միքայել , Դանիել Խիմենես Կաչո – Հայրիկ Անդրիասյան , Շառլոտ լը Բոն – Աննա, Շոհրե Աղդաշլու – Մարթա , Ժան Ռենո – ֆրանսիացի ծովակալ և այլն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ