Եվս մի հեքիաթ, որը վերածվեց ողբերգության. Բեյրութում պայթյունի ժամանակ հարսանեկան ֆոտոսեսիա իրականացնող զույգի տեսանյութը լայն տարածում է գտել համացանցում

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած սարսափելի պայթյունից հետո համացանցում տարածվել է մի տեսանյութ, որն արվել է պայթյունի առաջին վայրկյաններին: Դրանում ամուսնական զույգն իր հարսանեկան արարողության համար ֆոտոսեսիա է իրականացնում, երբ վրա է հասնում հզոր պայթյունը։

Կադրերում երևում է՝ ինչպես է պայթյունից անմիջապես հետո խառնաշփոթ առաջանում, զույգն արագ փորձում է հեռանալ դեպքի վայրից՝ չպատկերացնելով, թե ինչ է իրականում տեղի ունեցել։

Նշենք, որ սա նմանատիպ արդեն երկրորդ տեսանյութն է, որը լայն տարածում է գտել վիրտուալ տիրույթում:

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում փորձում են ուշքի գալ օգոստոսի 4-ի երեկոյան որոտացած աղետալի պայթյունից:

Լիբանանյան լրատվամիջոցների նոր տեղեկությունների համաձայն՝ պայթյունի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 150-ը, վիրավորները 5000-ից ավելի են։ Զոհերից 13-ը հայ են: Տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ