Facebook-ն աշխատակիցներին թույլ է տվել ևս մեկ տարի աշխատել հեռահար

Facebook-ն իր աշխատակիցներին համաճարակի պատճառով թույլատրել է մինչև 2021-ի հուլիսը աշխատել հեռահար:

Այս մասին հաղորդում է CNN-ը:«Հիմք ընդունելով պետական առողջապահության ոլորտի փորձագետների ցուցումները՝ ընկերությունում խորհրդակցելուց հետո մենք որոշեցինք թույլ տալ, որ մեր աշխատակիցները հեռակա աշխատեն մինչև 2021 թվականի հուլիս»,- հաղորդել է Facebook-ի ներկայացուցչուհի Նեկա Նորվիլը:

Նորվիլը հավելել է, որ ընկերությունը աշխատակիցներին 1000-ական դոլար է տրամադրել տան պայմաններում աշխատելիս անհրաժեշտ տեխնիկայի համար:

Այդպիսի որոշումներ ավելի վաղ կայացրել էին Google-ը և Twitter-ը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ