Բերմուդյան եռանկյունում անհետ կորած ուրավական նավը վերադարձել է 90 տարի անց

Կուբայի մերձափնյա պահակախումբը Կարիբյան ծովում հայտնաբերել է մի նավ, որը

շուրջ մեկ դար առաջ ընկել էր Բերմուդյան եռանկյունու մեջ։ Մայիսի 18-ին Կուբայի իշխանությունները հայտնել են Կարիբյան ծովում հին նավի հայտնաբերման մասին՝ առանց անձնակազմի։ Ըստ նրանց վկայությունների՝ գտնված նավն ամերիկյան հանրահայտ SS «Cotopaxi» շոգենավն է, որը Բերմուդյան եռանկյունում կորել էր 1926 թ. դեկտեմբերի 1-ին։

Նավն ուսումնասիրելիս դրա մատույցում գտել են այն նավաստու օրագիրը, ով նավի անհետացման պահին ծառայում էր Clinchfield Navigation Company ընկերությունում։ Օրագրի՝ իրականությանը համապատասխանությունը հաստատել է կուբացի մասնագետ Ռոդոլֆո Կրուս Սալվադորը։ Նա պատմել է, որ օրագիրը մի շարք արժեքավոր վկայություններ է բովանդակում անձնակազմի առօրյայի մասին, սակայն, ցավոք սրտի, այնտեղ ոչինչ չի խոսվում նավի անհետացման վերաբերյալ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ