Տատիկը դաշնամուր է նվագում Բեյրութում պայթյունից ավերված տանը

Համացանցում հայտնված այս տեսանյութը սիրվեց օգտատերերի կողմից։ Տեսանյութում  տատիկը աղետից հետո նվագում է դաշնամուր ազդարարելով նոր կյանքի սկիզբը։

Ըստ Լիբանանի աղբյուրների, Բեյրութի նավահանգստի պայթյունին զոհ է գնացել 11 հայ, 250–նն էլ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել:

Նրանք եղել են Լիբանանի զանազան շրջանների բնակիչներ, սակայն պայթյունի պահին եղել են քաղաքի կենտրոնում, որը շատ մոտ է ծովափին:

Հայ զոհերի մեծ մասի անուններն արդեն հայտնի են. Նազար Նաջարյան, Ջեսիկա Բեզջյան, Դելիա Փափազյան, Ժակ Բարամագյան, Անահիտ Բերբերյան, Լիզա Գավուքջեան-Գոզուբոյուկյան, Վարուժան Թոսունյան, Գայա Ֆոտուլյան, Սարգիս Թեքիրյան:

Մյուս զոհերի անունները դեռեւս հայտնի չեն: Կան նաեւ անհետ կորած հայեր, որոնցից թե՛ հարազատները, թե՛ իրավապահները դեռեւս ոչ մի տեղեկություն չունեն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ