Սամբուրսկայան պատմել է, թե ինչպես է նիհարել առանց մարզասրահ գնալու

Թատրոնի ու կինոյի ռուս դերասանուհի, «Универ» սերիալի աստղ Նաստասյա Սամբուրսկայան երկրպագուներին զարմացրել է խոստովանությամբ, որ կարողացել է նիհարել առանց մարզասրահում հյուծող պարապմունքների։

«Չեմ հաճախում արդեն մեկ տարի»,- նշում է արտիստը։

Դերասանուհու երկրպագուները պահանջել են բացահայտել սլացիկ կազմվածքի գաղտնիքը, եւ Սամբուրսկայան խոստովանել է, որ ֆիզիկական բոլոր ծանրաբեռնվածությունները սահմանափակել է վազքուղով, սկսել է ավելի մեծ ուշադրություն հատկացնել սննդակարգին։

Պարզել է՝ նա ամբողջությամբ հրաժարվել է գլյուտենից, շաքարից, կաթմամթերքից եւ կարմիր մսից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ