Ինչպես է Սամվել Ալեքսանյանը վոլեյբոլ խաղում Սևանի ափին

Համացանցում տեսանյութ է տարածվում, որտեղ ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը վոլեյբոլ է խաղում Սևանի ափին, իսկ վերջում «պատժում» պարտվողներին:

Սամվել Ալեքսանյանը հանդիսանում է Հայաստանի Հանրապետական կուսակցության ԱԺ խմբակցության անդամ։ 2003-2007 թթ.-ին եղել է Ազգային ժողովի պատգամավոր թիվ 14 ընտրատարածքից՝ ընդգրկվելով Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում։ 2007 թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 7 ընտրատարածքից։ 2012 թ.-ի մայիսի 6-ին կրկին ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր թիվ 7 ընտրատարածքից։

2017 թ․ ապրիլի 2-ին ընտրվել է պատգամավոր ՀՀԿ ռեյտինգային ցուցակով։ 2018 թ․ հեղափոխությունից հետո դադարեցրել է անդամակցությունը ՀՀԿ-ին, դուրս եկել նաև խմբակցությունից, հեռացել քաղաքականությունից։

Սամվել Ալեքսանյանը բացի պատգամավորական ու բիզնես գործունեություն ծավալելուց, հանրությանը ներկայանում է նաև բարեգործի կերպարով։ Նա հանրության որոշակի շրջանակների մոտ հայտնի է իր կատարած բարեգործություններով, որոնք ընդգրկում են տարբեր ոլորտներ։

Ս.Ալեքսանյանի կատարած բարեգործությունները հիմնականում ընդգրկում են Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը, որտեղից էլ նա ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր։ Նա պարբերաբար օգնություն է տրամադրում համայնքի դպրոցներին ինչպես դասարաններ վերանորոգելու և նոր գույք գնելու, այնպես էլ վերջին զանգի միջոցառումները ֆինանսավորելու տեսքով։

Սամվել Ալեքսանյանը նաև անվճար լավաշ է բաժանում Մալաթիա-Սեբաստիա համայնքի անապահով այն բնակիչներին, ովքեր լավաշի ստացման վայր են ներկայանում անձնագրով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ