Ունենք 560 առողջացած. Կորոնավիրուսով վարակման քանի նոր դեպք է գրանցվել…

Օգոստոսի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 38841 դեպք, որոնցից 29557-ն` առողջացած, 749-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8307 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 165656 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 291 նոր դեպք և 560 առողջացած։

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 83 (տղամարդ), 79 (տղամարդ), 68 (տղամարդ), 60 (կին), 80 (կին), 69 (կին), 73 (կին), 54 (տղամարդ), 81 (կին), 73 (տղամարդ) և 41 (տղամարդ) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը — 38841
Առողջացածներ — 29557
Փաստացի բուժվողներ -8307
Ընդհանուր թեստեր — 165656
Մահվան ելքեր — 749
Մահվան ելքեր այլ պատճառով –228

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ