Թթու չդնեն՞ք, սեզոնը եկավ․․․

Այսօր ցույց կտանք թե ինչպես են պատրաստում խառը թթու։

Նախապես վերցնում ենք այն բանջարեղենները, որոնք նախընտրում ենք ընդգրկել թթվի մեջ։Իսկ մենք կվերցնենք, վարունգ, բոլոկի,լոլիկ, դդմիկ, սոխ,կաղամբ, ծաղկակաղամբ, գազար, ճակնդեղ,նեխուր,սամիթ, մաղադանոս, կանաչ պղպեղ,սխտոր,կանաչ  լոբի,սև հատիկավոր պղպեղ, դափնու տերև, չոր չիլիի պղպեղ, սամիթի սերմ, համեմի սերմ,ծովի աղ կամ խոշոր աղ, ջուր և մի փոքր շաքարավազ։

Վերցնում ենք մեծ տարա և սկզբից դնում ենք այն բանջարեղենը, որը երկար ժամանակ է պահանջում մինչ թթվելը։Կաղամբն ու ծաղկակաղամբն դնելուց հետո պետք է համեմենք նոր շարենք հաջորդ շերտը։Համեմունքների մեջ էր մտնում կլոր սև պղպեղը, չոր չիլին, սխտորը, դափնու տերևը  և ավելացնում ենք նորից բանջարեղենները՝  լոլիկ, խաշած ճակնդեղ, սոխ, բոլոկի, գազար,  ավելացնել կտրտած նեխուրը։

Նորից համեմել համեմունքներով։Պատրաստում ենք աղաջուրը, որի համար մեզ անհրաժեշտ է ջուր ավելացնել շաքարավազը շատ քիչ քանակությամբ և խոշոր կամ ծովի աղ, որ ստացվի աղի լուծույթ։Ավելացնել բանջարեղենային մասսայի վրա և յոթ օրից այն կլինի պատրաստ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ