«Ռոբերտ Քոչարյանը իր համակիրներին կերակրելու խնդիր ունի…». Ս. Սաֆարյան

«Ո՛չ Ռոբերտ Քոչարյանին, ո՛չ Արթուր Վանեցյանին իր նորաստեղծ կուսակցությունով, ո՛չ Սերժ Սարգսյանին իր արբանյակներով ու փեսայով, չեմ համարել և չեմ համարում իշխանափոխության լուրջ վտանգ»,-այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը։

«Նրանցից որևէ մեկը իշխանության վերադառնալու որևէ շանս չունի, եթե նույնիսկ իշխանափոխության ինչ-որ կոնտեքստում դիտարկեմ, ապա նրանք կարող են ուղղակի տարբեր միջոցներով, թուլացնել, բաց իշխանության գալ չեն կարող»։

Սաֆարյանը համոզված է՝ Ռոբերտ Քոչարյանը իր համակիրներին խոտումներով կերակրելու խնդիր ունի․

«Եթե մենք վերհիշենք, թե Ռոբերտ Քոչարյանը քանի անգամ է ազդարարել փողոցում իշխանափոխության մեկնարկի, թեժ աշնան մասին, ապա երկու տարվա ընթացքում առնվազն մի քանի այդպիսի հայտարարություններ կարող ենք առանձնացնել»։

Սաֆարյանի խոսքով՝ ակնհայտ է, որ Ռոբերտ Քոչարյանը չի հասկացել՝ ինչ է կատարվել 2018-ին և ինչպես․

«Ռոբերտ Քոչարյանը ունակ չէ հասկանալու, որ եթե անգամ սոցիալական խնդիրների պատճառով փողոցներ փակվեն, դրանք իշխանափոխության վերաճելու ռիսկ չունեն, քանի որ կոնկրետ խնդիրների վերաբերյալ բողոքի դրսևորումներ են»։

Սաֆարյանը համոզված է, որ  Ռոբերտ Քոչարյանը միտում ունի քաղաքական գործունեության պատրանք ստեղծել, որպեսզի ցույց տա, թե իր նկատմամբ կատարվողը քաղաքական հաշվեհարդար է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ