Հայկական արքայական և իշխանական զարդերի նշանակության բացահայտումը «ԴԱՖՆԷԶԱՐԴ»-ի հետ

Մատանիները դասվում են զարդերի հնագույն տեսակներին: Դարեր շարունակ նրանց վերագրվել են չարխափան, պաշտպանիչ և սրբազան մի շարք այլ գործառույթներ: ՈՒսումնասիրելով զարդարվեստի պատմությունը, տեսնում ենք, որ թագուհիները որոշ զարդեր երբեմն կարող էին կրել, երբեմն՝ ոչ, և միայն մատանին էր, որ պետք Էր կրել միշտ:

Հայոց մեջ մատանին նշան էր պատվո եւ մեծագույն հարգանքի:

Թանկարժեք մատանիներ կրելու իրավունք ունեին արքաները, թագուհիները, բարձր եւ միջին իշխանական դասը, հոգևոր դասի բարձրաստիճան ներկայացուցիչները:
Արևի խորհրդանիշ, արևից ծնված մետաղը պիտի փայլեր հենց ազնվական արյուն ունեցողի կրծքին:
Հենց այդ զարդերն էին, որ պիտի առանձնացնեին թագուհուն՝ իշխանուհուց և հասարակից:

Հայերս ոսկուն վերագրել ենք հմայական հատկություններ: Ոսկին խորհրդանշել և առ այսօր խորհրդանշում է սեր, հավատարմություն, տրված երդումը չմոռանալու կամք:
Հայոց թագուհիների համար ոսկին խորհրդանշում էր կանացի ամոթխածություն, հարգանք և պատկառանք դիմացինի նկատմամբ:

Դաֆէզարդը այսօր ձեզ է փոխանցում թագուհիների զարդերի շքեղության մի մասնիկը՝ նոր կյանք տալով նրանց զարդերին:

Դաֆնէզարդ նախագծի հեղինակն է Թագակիրները ֆիլմաշարի համահեղինակ, ազգագրագետ Մանան Առաքելյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ