Յուրաքանչյուր հաջողակ տղամարդու ետևում նրան հավատացող կին է կանգնած». Բերնարդ Շոուի դիպուկ և արդի մտքերը

Բեռնարդ Շոու՝ ամենասրամիտը բոլոր իմաստուններից և ամենաիմաստունը բոլոր սրամիտներից և միակ մարդն է, ով գրականության ոլորտում արժանացել է Նոբելյան մրցանակի և «Օսկարի»։ Նա առաջադեմ քննադատ էր և Շեքսպիրից հետո երկրորդ ամենահայտնի անգլալեզու գրողը։ Իռլանդական ծագումով անգլիացի դրամատուրգ Ջորջ Բեռնարդ Շոուն զբաղվում էր լրագրությամբ և գրականությամբ, նա նաև երաժշտական ու թատերական քննադատ էր։ Շոուն հեղինակ է 63 պիեսի, մի քանի վեպի, քննադատական բազմաթիվ աշխատությունների ու պիեսեների: Նա շատ լավ կարողանում էր համադրել հումորն ու խոր քննադատությունը, իսկ նրա սուր և դիպուկ մտքերը վկայում են նրա աշխարհայացքի ողջ խորության մասին։

  • Աշխարհը կազմված է անբանններից, ովքեր ցանկանում են գումար ունենալ, բայց չեն ցանկանում աշխատել և հիմարներից, ովքեր պատրաստեն աշխատել առանց հարստանալու։
  • Հեղափոխությունները երբեք բռնակալության բեռը չեն թեթևացրել, ուղակի այն տեղափոխել են մեկից մյուսի ուսերին։
  • Իմ կատակելու ձևը ճշմարտություն ասելն է։ Աշխարհում սրանից ավելի ծիծաղելի ոչինչ չկա։
  • Հաջողության գաղտնիքը այն է, որ պետք է վրդովմունք առաջացնես որքան հնարավոր է շատ մարդու մոտ։
  • Սիրեք տղամարդկանց։ Նրանք շատ ունեն ձեր սիրո կարիքը։ Անգամ եթե նրանք երբեք չասեն դրա մասն։ Յուրաքանչյուր հաջողակ տղամարդու ետևում նրան հավատացող կին է կանգնած։
  • Ամենից շատ մարդկանց հետաքրքրում է այն ինչը իրենց չի վերաբերում։
  • Եթե իմ հարևանը իր կնոջը ամեն օր ծեծում է, իսկ ես ոչ, ապա ըստ վիճակագրության մենք երկուսս էլ ծեծում ենք մեր կանանց ամեն օր ու մեջ։
  • Հարազատի հանդեպ ամենամեծ մեղքը ոչ թե ատելությունն է ,այլ անտարբերությունը, ահա սա է անմարդկայնության գագաթնակետը։
  • Մենք իրավունք չունենք երջանկություն օգտագործելու, եթե երջանկություն չենք ստեղծում։
  • Իդեալական տղամարդը նա է, ով համարում է, որ իր կինը իդեալական է։

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ