Առաջարկում ենք ներկայացնել կոնկրետ տվյալներ և փաստեր, որպեսզի հնարավոր լինի կատարել ուսումնասիրություններ

ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը գրառում է կատարել իր էջում, որը ներկայացնում ենք ստորև.

«Բազմաթիվ հարցեր են հնչում` կապված պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հայտարարության հետ: Ցիտում եմ այդ հատվածը. «Ինձ պատմեցին, որ մորաքրոջը տարել են հուղարկավորել են, ինքնահողի օրը, մորաքույրը զանգահարել է ու ասել, էս ինչի՞ մի հատ չեք զանգում, հետաքրքրվեք, ես ո՞նց եմ, ո՞նց չեմ»:

Եթե իրապես հետաքրքիր է «դեպքը» բացահայտելը` առաջարկում ենք ներկայացնել կոնկրետ տվյալներ և փաստեր, որպեսզի հնարավոր լինի կատարել ուսումնասիրություններ: Այլապես հայտարարությունը նման է «օդում կախված լուրի»:

Ինչ վերաբերում է նախորդ դեպքին, ապա հանգամանքները պարզվել են: Տեղի էր ունեցել շփոթմունք՝ ճանաչման ու դիերի տեղափոխման գործընթացում։

Ներողություն ենք խնդրում կատարվածի կապակցությամբ և ցավում, որ ընտանիքն առանց այդ էլ դժվարին պահին, նման խնդրի և անհարմարությունների է բախվել»:

‼️Բազմաթիվ հարցեր են հնչում` կապված պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հայտարարության հետ: Ցիտում եմ այդ հատվածը. «Ինձ…

Posted by Alina Nikoghosyan on Friday, 3 July 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ