Նորածնի անոմալ մազերը զարմացրել են համացանցի օգտատերերին

Նորածին աղջկա անսովոր երկար մազերը զարմացրել են բուժանձնակազմին և համացանցի օգտատերերին: Այս մասին հայտնել է korrespondent.net-ը:

Հորդանանի բնակիչ Ալեքսանդրա Բոնդը պարզել է, որ իր աղջիկն ունի սև մազեր դեռ 34-շաբաթական հղիության ընթացքում՝ ուլտրաձայնային հետազոտության ժամանակ: Կինը նշել է, որ այդ փաստը նրան բավականին զարմացրել է:

Երբ նրա աղջիկ Մայան ծնվել է, բուժանձնակազմը նշել է, որ իրենց աշխատանքի ամբողջ ընթացքում երբեք չեն տեսել այդպիսի երկար մազերով նորածնի:

Բոնդը նշել է, որ աղջկա փարթամ մազերին ուշադրություն են դարձնում նույնիսկ անցորդները:

Աղբյուրի փոխանցմամբ՝ աղջկա փարթամ մազերի պատճառը դեռ անհասկանալի է:

Spread the love
  •   
  •   
  •