Ջորջիո Արմանին ծնվել է Ցեղասպանությունից մազապուրծների ընտանիքում

6.6 մլրդ դոլար կարողության տեր Արմանին, որը 2002թ. ճանաչվել է աշխարհի ամենահաջողակ դիզայներ, շատ փակ կյանք է վարում: Ութսուներեքամյա դիզայների անձնական կյանքի մասին տեղեկություն գրեթե չկա, բացի այդ, նա շատ հազվադեպ է հարցազրույց տալիս:

 

Արմանին ծնվել է Իտալիայում՝ Հայոց ցեղասպանությունից մազապուրծների ընտանիքում: Նրա ծնողները փախել են Թուրքիայից: Եվ չնայած, որ Արմանին ծագմամբ իտալացի չէ, այնուհանդերձ՝ նրան հոգեհարազատ են իտալացիների սկզբունքներն ու արժեքները:

Այդ երկրի բնակիչների պես՝ Արմանիի համար գլխավոր արժեքներից մեկն ընտանիքն է: Գաղտնիք չէ, որ իտալացիներն առանձնահատուկ կարևորություն ու նշանակություն են տալիս բարեկամական կապերին:

Արմանին մեծացել է եղբոր ու քրոջ հետ: Երիտասարդ տարիքում ցանկանում էր բժիշկ դառնալ, բայց թողել է ուսումն ու գնացել բանակ: Այնուհետև ապագա դիզայները տարվել է լուսանկարչությամբ ու հայտնվել նորաձևության աշխարհում:

Նա  նորաձևության աշխարհի հսկաներից է, ով 1980 ականներից մարտահրավեր նետեց հագուստի ավանդական նմուշներին` ստեղծելով էլեգանտ հագուստ, որն ընդգծում է մարմինը. այս ընթացքում նա դարձավ կանացի և տղամարդկանց հագուստ ստեղծող ամենահարգված դիզայներներից մեկը:

Արմանին երբեք ամուսնացած չի եղել ու երեխաներ չունի: Նրա ընտանիքը քույրը՝ Ռոզաննան, ու քրոջ դուստրերը՝ Սիլվանան և Ռոբերտան են, որոնք քեռուն օգնում են բիզնեսում:

Քրոջ՝ Ռոզաննայի հետ

Քրոջ և ավագ եղբոր՝ Սերջիոյի հետ

Դիզայների հայրն ու մայրը

Եղբոր  ու հոր հետ

Երիտասարդ տարիքում

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ