Մանվել Գրիգորյանը վտանգավոր է հանրության համար, նրան չպետք է թույլ տալ գալ մեր քաղաք

Բողոքի ցույցի մասնակցի խոսքով՝ Մանվել Գրիգորյանը 25 տարի բռնապետական միջավայրում է պահել Էջմիածինը. «Արդարադատությունն ապօրինի որոշում է կայացրել: Քանի նա ազատության մեջ է, մենք պայքարելու ենք: Թող նրան գեներալի կոչումից զրկեն, թող «Երկրապահ»-ը կամք ունենա ու անի դա: Էջմիածինն այլեւս չի հանդուրժելու, եւ նույնն էլ կոչ եմ անում Երեւանին:

Թող հայտնեն քաղաքացիական դիրքորոշում եւ միասին անենք այնպես, որ Մանվել Գրիգորյանը հայտնվի համապատասխան վայրում»:

Ցուցարարը համոզմունք հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի արդարադատության վրա ճնշում գործադրել, բայց իրենք՝ որպես քաղաքացիներ, իրավունք ունեն. «Այդ զենքերը, որ կան, հանգիստ կարող են կիրառվել ժողովրդի եւ պետության դեմ»:Հիշեցնենք, որ գեներալ Մանվել Գրիգորյանը երեկ ազատ է արձակվել 25 միլիոն դրամ գրավի դիմաց:

Նա մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերքի պահման եւ առանձնապես խոշոր չափի գույքի յուրացման համար: Մեկ այլ ցուցարար էլ հայտարարեց. «Ասում են՝ նա հիվանդ է, բայց ազատ արձակվելուց հետո ասում է՝ «շատ լավ եմ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ