Մածունով գաթա պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է 2․5 բաժակ ալյուր, 1 գթալի ծայրով աղ, փխրեցուցիչ 1 թեյի գդալ, 0․5 թեյի գդալ սոդա, անհրաժեշտ է նաև սառը կարագ։Չոր զանգվածը տրորել մինչև վերածվի մանր փշուրների։
Կարող եք ստացված զանգվածը լցնել սեղանին և փոսիկ անել, մեջը լցնել մածուն և մեկ հատ հարած ձու։Սկսել հունցել մինչև ստացվի փափուկ խմոր։Եթե խմորը սառը կարագով է պատրաստված, ապա այդ խմորը շատ հունցել պետք չէ։
Երբ կպչունությունը վերանա համարեք այն պատրաստ։Հունցելուց հետո այն տեղադրել տարայի մեջ և 20-25րոպե պահել սառնարանում, իսկ այդ ընթացքում էլ պատրաստեք գաթայի խորիզը։Խորիզի համար մեզ անհրաժեշտ է 1․25 բաժակ այլուր և 1․5 շաքարավազ կամ շաքարի փոշի։Խառնել զանգվածը ավելացնել 1 թեյի գդալ վանիլ։Ավելացնել 1․5 ճաշի գդալ յուղ և նորից խառնել։
Բացել խմորը ոչ շատ բարակ շերտով մոտ 30X20։Քսել խմորին սպիտակուցը և ավելացնել խորիզը։Տեղավորել թղթի վրա և նորից դնել սառնարանում, որպեսզի հեշտ լինի խմորի կտրատելը։Վերջացնելուց հետո կտրատել խմորը և եփել ջեռոցում ։