Հնդկաստանում կարանտինը խախտած քաղաքացիներին պարացնում են

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 4 միլիոն 181 հազարը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 283 հազարը: Ապաքինվել է 1 միլիոն 493 հազար 473 մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 1 միլիոն 367 հազար 638 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 80 հազար 787 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 264 հազար 663 է: Մահացության ցուցանիշը կազմում է 26 հազար 621:

Վարակվածների թվով երրորդ տեղում է հայտնվել Մեծ Բրիտանիան՝ քիչ տարբերությամբ շրջանցելով Իտալիային: Մեծ Բրիտանիայում հաստատված դեպքերի թիվը հասել է 219 հազար 183-ի, մահացածներինը՝ 31 հազար 855-ի: Մահացության ցուցանիշով ևս Մեծ Բրիտանիան շրջանցել է Իտալիային՝ Եվրոպայում դառնալով առաջինը, աշխարհում՝ երկրորդը, ԱՄՆ-ից հետո: Վարակվածների թվով հաջորդ տեղում Իտալիան է, որտեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 219 հազար 070 է: Վարակից մահացել է 30 հազար 560 մարդ։

Փոխանցումը կանխարգելելու նպատակով ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս, որ վարակվածները մնան տանը և տնից դուրս գան բացառությամբ բուժօգնություն ստանալու նպատակով: Հիվանդանոց այցելելուց առաջ նախապես պետք է զանգել, կրել վիրաբուժական դիմակ (հատկապես դրսում և մարդաշատ վայրերում), հազի և փռշտոցի դեպքում բերանն ու քիթը փակել կտորով, պարբերաբար ձեռքերը լվանալ օճառով ու ջրով և խուսափել անձնական օգտագործման կենցաղային իրերն այլ անձի հետ կիսելուց։

Եթե համաճարակաբանական ցուցումներով անձին ցուցված է ինքնամեկուսացում, ապա դրա խախտումը կունենա հետևանքներ՝ ընդհուպ մինչև քրեական պատասխանատվություն։

Եթե դուք վերջին 14 օրվա ընթացքում սերտորեն շփվել եք կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքի հետ կամ վերադարձել եք կորոնավիրուսային հիվանդությամբ հայտնի անապահով երկրից, և 14 օրվա ընթացքում ի հայտ են եկել ախտանշաններ, ապա անհապաղ դիմեք բժշկի՝ մանրամասնորեն տեղեկացնելով այցելության և շփման մասին։

Կորոնավիրուսի դեմ պայքարում ծխելը, հակաբիոտիկներ ընդունելը, ինքնաբուժմամբ զբաղվելը արդյունավետ չեն և կարող են վնասակար լինել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ