ԱՄԷ-ն 7 տոննա բժշկական պարագաներ է օգնությունուղարկել Հայաստանին

Արաբական Միացյալ Էմիրությունները բժշկական օգնություն է ուղարկել Հայաստանին՝ այդկերպ իր օժանդակությունը բերելով կորոնավիրուսի տարածման դեմ պայքարին։

Բոլորովին վերջերս ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Աբու Դաբիի թագաժառանգ, ԱՄԷ ԶՈՒ գլխավոր հրամանատարի տեղակալ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Զրուցակիցները կարևորել էին երկու երկրների միջև անմիջական և շարունակական համագործակցությունը համավարակի դեմ պայքարում։ Թագաժառանգը նշել էր, որ էմիրաթական կողմը պատրաստակամ է ամեն կերպ աջակցել Հայաստանին։

Եվ այսօր արդեն, ԱՄԷ-ից հատուկ չվերթով Երևան հասցվեց բժշկական այս օգնությունը՝ ի հավաստումն Հայաստանի հանդեպ ունեցած բարեկամական ու առանձնահատուկ վերաբերմունքի, ինչպես նաև որպես Հայաստանի նախագահի և ԱՄԷ ղեկավարության միջև առկա ջերմ հարաբերությունների ևս մեկ վկայություն։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ