Ռիչարդ Գիրը 70 տարեկանում երրորդ անգամ հայր է դարձել

Հոլիվուդյան դերասան Ռիչարդ Գիրը երրորդ անգամ հայր է դարձել: Այն մասին, որ դերասանի 36-ամյա կինը՝ Ալեխանդրա Սիլվան, երկրորդ անգամ է ծննդաբերել, հայտնում է HOLA հրատարակությունը:

Նրանց երկրորդ որդու անունը դեռ հայտնի չէ: Նշվում է, որ զույգը ինքնամեկուսացման մեջ է գտնվում Նյու Յորքի մերձակայքում գտնվող ագարակում:

Նորածինը դարձել է Գիրի և Սիլվայի երկրորդ ընդհանուր երեխան: Բացի դրանից՝ 70-ամյա դերասանը դերասանուհի Քերի Լոուելից ունի 20-ամյա որդի: Իսկ նրա ներկայիս կինը նախորդ ամուսնուց 6-ամյա որդի ունի:

Հիշեցնենք, որ Ռիչարդ Թիֆանի Գիրը (անգլ.՝ Richard Tiffany Gere, օգոստոսի 31, 1949, Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա), ամերիկացի դերասան է։

Նրան մեծ ճանաչում է բերել «Սիրունիկը» և «Փախչող հարսնացուն» ֆիլմերը, որոնցում ի դեպ դերասանը նկարահանվել է ստիպված՝ իր պարտքերից ազատվելու համար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ