Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1175 նոր դեպք

Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1175 նոր դեպք: Դեպքերը հաստատվել են 56 շրջաններում: Օպերատիվ շտաբից ստացված տվյալները հաղորդում է Gazeta-ն:

Այսպիսով, ՌԴ 82 շրջանում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 8762-ի:

Մեկ օրում գրանցվել է մահվան 5 դեպք, բուժվել է 86 մարդ:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր․

«Այսօր ունենք կորոնավիրուսի 28 նոր դեպք՝ 311 թեստավորումից:

Առողջացմամբ դուրս է գրվել 27 քաղաքացի: Բուժվածների ընդհանուր թիվը 114 է, հիվանդանոցում գտնվողներինը՝ 758: Պացիենտների մոտ 90 տոկոսը նույնիսկ ջերմություն չունի:

Ընդհանուր առմամբ զգուշավոր լավատեսությունը պահպանում ենք: Եթե այս վիճակագրությունը շարունակվի, կնշանակի՝ կորոնավիրուսի պիկը հաղթահարել ենք եւ պիկը եղել է մարտի 31-ին:

Ցավոք, առավոտյան ունեցանք 1 մահ. 93-ամյա պացիենտը, ով տառապում էր նաեւ քաղցկեղով: Ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է 8 պացիենտ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ