Վարչապետ Փաշինյանը ցավակցել է կորոնավիրուսից մահացած քաղաքացիների ընտանիքներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության արտահերթ նիստի ընթացքում ցավակցել է կորոնավիրուսից մահացած քաղաքացիների ընտանիքներին: Վարչապետը խոսել է մահվան երկու դեպքի մասին՝ ասելով, որ երկու պացիենտն էլ ունեցել են շատ ծանր խրոնիկական հիվանդություններ:

«Նրանցից մեկն ունեցել է սրտի իշեմիկ հիվանդություն, զարկերակային գերճնշում: Երկրորդն ունեցել է սրտի իշեմիկ հիվանդություն, զարկերակային հիպերտոնիա, սրտամկանի ինֆարկտից և ինսուլտից առաջացած հետևանքներ:

Այս կարգի քաղաքացիների նկատմամբ առանձնահատուկ ուշադրություն է պետք, որպեսզի նրանք հանկարծ չվարակվեն, որովհետև շատ մեծ ռիսկի դաշտում են հայտնվում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ