«Տոնավաճառները, Վերնիսաժը և հագուստի խանութների վրա արգելքը չի տարածվում». Բաբկեն Թունյան

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պարետատան որոշումը, որով մարտի 22-ից առևտրով զբաղվող ընկերությունների գործունեության սահմանափակում է մտցվում, վերաբերում է միայն առևտրի կենտրոններին (մոլերին):

Մոլերից դուրս գործող տնտեսական ապրանքների և շինանյութերի վաճառքով զբաղվող խանութները կարող են շարունակել գործունեությունը»:

Մեկ այլ գրառմամբ պատգամավորը նշել է. «Ի լրացումն նախորդ գրառման. տոնավաճառները, Վերնիսաժը և հագուստի խանութների վրա արգելքը չի տարածվում՝ կարող են աշխատել»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ