Որքան արժե Փաշինյանի նվեր ստացած շունը

Պետությունների ղեկավարների միմյանց նվերները սովորաբար դիվանագիտական ​​հանդիպումների կարևոր մասն են: Սովորաբար նրանք հուշանվերներ են տալիս ազգային խորհրդանիշներով, ժողովրդական հագուստով, նկարներով, կենդանիների կամ տեխնիկական նորամուծություններով: Բայց երբեմն երկրի ղեկավարները հարցին մոտենում են ոչ ստանդարտ ձևով:

Ի թիվս այլ նվերների, երկրների ղեկավարները հաճախ որևէ կոնֆլիկտ հարթելու կամ իրենց վերաբերմունքն արտահայտելու համար շուն են նվիրում միմյանց։ Այս նվերի դեպքում կարևոր է նաև կենդանու արժեքը։ Նվեր ընտրելիս ղեկավարները նախընտրում են ցեղական զտարյուն շների, որոնք նաև թանկ արժեն։ Ավելի ահաճախ նվիրում են միջին ասիական հովվաշուն՝ ալաբայ։ Թեև շունը համարվում է հավատարիմ կենդանի, բայց շուն նվիրելը ամենևին էլ հավատարմությունը արտահայտել չի նշանակում և շուն նվիրելով որևէ պարտավորվածություն չի առաջանում կողմերից մոտ։

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայից կովկասյան զտարյուն հովվաշուն նվեր ստացավ։ Սա վարչապետի ընտանիքի 5-րդ շունն էր՝ Քայլոյից, Արջուկից, Ամպիկից, Մոլլիից հետո։ Քայլոն հեղափոխության ժամանակ էր միացել վարչապետի թիմին և նրանց հետ քայլել Գյումրի-Երևան ճանապարհը, ինչից հետո վարչապետի ընտանիքը կենդանուն պահում է մինչև հիմա, իսկ Ամպիկը, ինչպես երևում է վարչապետի դստեր՝ Մարիամ Փաշնյանի սոցցանցերի էջերից, բոլորովին վերջերս են ձեռք բերել։ Նշենք, որ Մարիամ Փաշինյանը նախկինում ևս շուն է ունեցել, որը 3 տարի առաջ սատկել է։

Կովկասյան հովվաշուն Հայաստանում հնարավոր է ձեռք բերել մոտ 1000 դոլարով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ