«Նրանք 5 լեզու գիտեն». Մարգարիտա Սիմոնյանը ցույց է տվել՝ ինչպես են երեխաները հայերեն կարդում

Ռուսական RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն իր ինստագրամյան էջում տեսանյութ է հրապարակել՝  հետևորդներին ցույց տալով՝ ինչպես են իր երեխաները հայերեն կարդում:

«Ինձ հաճախ հարցնում են՝ արդյո՞ք երեխաներս հայերեն սովորում են: Իսկ երբեմն էլ մեղադրում են՝ ասելով, որ չինարեն սովորում են, իսկ «մայրենին»՝ ոչ: Պատմեմ, որ երեխաներս խոսում, գրում և կարդում են հինգ լեզվով՝ ռուսերեն, հայերեն, անգլերեն, ֆրանսերեն, չինարեն»,-գրել է Սիմոնյանը:

Նա մանրամասնել է, որ երեխաներին օտար լեզուները սկսել են սովորեցնել շատ վաղ հասակից:

«Ինչ վերաբերում է մայրենիին, ապա այն ինչպես մեր, այնպես էլ մեր երեխաների դեպքում ռուսերենն է, այն պարզ պատճառով, որ երկու հայրենիքը չի լինում»,-եզրափակել է Սիմոնյանը:⠀

View this post on Instagram

Иногда даже упрекают, что вот, мол, китайский учите, а 'родной' — нет. ⠀ Рассказываю. Дети говорят, пишут и читают на пяти языках: русском, армянском, английском, французском и китайском. Языкам мы обучаем с рождения — поверьте, именно так любой язык усваивается без усилий и без акцента. ⠀ А вот родной язык у наших детей, как и у нас, — русский. По той простой причине, что двух Родин не бывает. ⠀ #6лет #5лет #дошкольноеобразование

A post shared by Маргарита Симоньян (@_m_simonyan_) on

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ