Կորոնավիրուսը նահանջում է. Ուհանում հիվանդանոց է փակվել՝ բավարար կորոնավիրուսակիր չլինելու պատճառով

Չինական Ուհան քաղաքի իշխանությունները փակել են ժամանակավոր հիվանդանոցը՝ նոր անհայտ տեսակի կորոնավիրուսով հիվանդացությունների քանակի կրճատման պատճառով։

Գործակալության տվյալներով՝ փակված հիվանդանոցն այն 16 բուժհաստատություններից մեկն էր, որը հատուկ կառուցվել էր կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարի նպատակով: Հիվանդանոցը փակվել է այն բանից հետո, երբ վերջին հիվանդները դուրս են գրվել այնտեղից:

Հավելվում է նաև, որ օրերս Հուբեյում և դրա մայրաքաղաք Ուհանում ևս կորոնավիրուսով վարակման դեպքերի կտրուկ կրճատում է նկատվել: Այսպես՝ մարտի 1-ին, հունվարից ի վեր առաջին անգամ, այնտեղ գրանցվել են վարակի 200-ից պակաս դեպքեր, իսկ մինչ այդ օրական գրանցվում էր 570 նոր դեպք:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ