Եղունգների միջոցով մարէները ավելի արագ են փոխանցվում, քան հանրաքվեի

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է կատարել և հայտնել, որ Հայաստանում կորոնավիրուսի փաստով պայմանավորված՝ անհրաժեշտ է չեղարկել որոշ գործընթացներ, այդ թվում՝ սահմանադրական հանրաքվեի անցկացումը:

«Կորոնավիրուսը Հայաստանում է։ Պետք է չեղարկել ցանկացած երթ, հավաք։ Անհապաղ չեղարկեք հանրաքվեն»,-գրել է Հրանտ Բագրատյանը:

Այս աստիճան հիստերիան իսկապես անհասկանալի է։

Այս կոչով հանդես եկող երկիրը թալանած նախկին վարչապետին մի փոքրիկ հուշում ․

Եղունգների միջոցով մանրէների փոխանցումը գոնե գիտականորեն ապացուցված է․․․ հանրաքվեի մասով դեռ բան չկա գրված։

Նախկին իշխանավորների կողմից շահարկվող այս թեման անգամ ծիծաղ է առաջացնում։ Չէ, ասենք դուք ուզում եք ժողովրդին համոզեք, որ հանրաքվեի չեղարկումը զուտ մտահոգություն է ժողովրդի առողջության համար։

Սառը ջուր,պարոնա՛յք․․․ Սթափվե՛ք

Մարդկանց մոտ ոչ մի վիրուս հիշողության կորստի հուսամ չի բերի ու մեր ժողովուրդը կքայլի մինչև վերջ․․․

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ