«Ասում եմ այո». Հայկ Ստվերը նոր երգից հատված է հրապարակել

Հայկ Ստվերն այսօր ֆեյսբուքյան իր էջում կարճ տեսանյութ է հրապարակել մակագրելով՝ «Ասում եմ այո».  շուտով:
Հիշեցնենք, որ Հայկը հայտնել էր, որ վարչապետիւց առաջարկ է ստացել իր բանաստեղծության հիման վրա երգ գրել

Հանրաքվե

Հեղափոխությանը ասում եմ Այո, 
Ետ ճամփա չունի դեպի գաղջ անցյալ՝ 
Իր վաղվա օրվան ժպիտով նայող, 
Ժողովուրդը բորբ, հպարտ, միացյալ:

Արդարությանը ասում եմ Այո, 
Ոչ մի հրոսակ որ չխուսափի,  
Հանցանքին արժան պատասխան տալու
Եւ հատուցելու ահեղ սարսափից:

Ազատությանը Այո եմ ասում, 
Իմ ձեռքերով եմ նվաճել քանզի, 
Երկար տարիներ դավերով բազում, 
Ինձանից խլված արժեքն այդ հազիվ: 

Այո եմ ասում Նոր Հայաստանին, 
Երջանիկ, հզոր, ինքնիշխան, ազատ: 
Եւ ժողովրդիս՝ ասում ընտանիք,  
Եւ հայրենիքիս՝ օջախ հարազատ:

Հեղափոխությանը ասում եմ Այո, 
Ետ ճամփա չունի դեպի գաղջ անցյալ, 
Իր ապագային ժպիտով նայող, 
Ժողովուրդը բորբ, հպարտ, միացյալ:

"Ասում եմ ԱՅՈ" ՇՈՒՏՈՎ

Posted by Hayk Stver on Saturday, February 22, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ