Արայիկ Հարությունյանը հավատում է, որ մինչեւ 2050թ. Հայաստանը 25 օլիմպիական ոսկի կունենա

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը կարծում է՝ իրատեսական է, որ Հայաստանը մինչեւ 2050թ. 25 օլիմպիական ոսկի ունենա: Հայկական սպորտի համար նման նշաձող է սահմանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, եւ Հարությունյանն ընդգծում է, որ համապատասխան աշխատանք տանելու դեպքում կստացվի: Այս եւ այլ թեմաների վերաբերյալ հարցերին նա պատասխանեց այսօր՝ փետրվարի 21-ին, ՀՀ 2019թ։

-Իրատեսական համարո՞ւմ եք մինչեւ 2050թ. 25 ոսկե մեդալ նվաճելը:

-Եթե հաշվի առնենք, որ 1 օլիմպիական ոսկու հետ կապված արդեն գործընթացներ կան, արդեն՝ 24, բայց իրականում, այո՛: Եվ պետք է մեծ աշխատանքներ տանենք այդ ուղղությամբ: Իմ ելույթում նշեցի, որ առաջինը պետք է գնահատենք ջանքերը, որ մեր մարզիկները, մարզիչները ներդնում են՝ սպորտը զարգացնելու եւ պարգեւներ բերելու համար, եւ 2-րդ, պետք է զարգացնել ենթակառուցվածքները:

-Արսեն Ջուլֆալակյանը հայտնում է՝ ամեն ինչ անում են, որ ինքը չկարողանա մասնակցել Տոկիոյի օլիմպիական խաղերին: Տեղյա՞կ եք՝ ինչ է կատարվում:

-Ես տեղյակ եմ եւ կարծում եմ՝ ֆեդերացիայի եւ թիմի ներսում այդ հարցը պետք է լուծում գտնի: Մարզչական որոշումներ պետք է կայացվեն, եւ այդ որոշումները պետք է լինեն արդար:

-Ձեր կարծիքով՝ արդա՞ր է որոշումը, թե՞ ոչ (խմբ. մարզիչներն ասել են, որ օլիմպիական խաղերին մասնակցելու է Կարապետ Չալյանը, ոչ թե Ջուլֆալակյանը):

-Մարզիչները սովորաբար որոշումներ են կայացնում, հետո դրա համար պատասխանատվություն են կրում ըստ արդյունքների, որոնք ունենում են:

Նյութի աղբյուր՝ Հայկական Ժամանակ

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ