«Ասում ենք, որ քրիստոնյա ենք, բայց մինչև հիմա չենք կարողանում ապրել քրիստոնեավայել»․ Նազենի Հովհաննիսյան

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է

«Մենք ճեղքվել ենք: Մեր ամբողջականությունը` պառակտվել:

Հավատքն է այն սոսինձը, որն արտահայտվելով բարությամբ, հոգատարությամբ ու միամյանց նկատմամբ սիրով` խնամքով իրար է սոսնձում մեր հոգու, անձի ու հասարակության անջատ մասնիկներն ու ցույց տալիս ճշմարիտ ճանապարհը:

Ասում ենք, որ քրիստոնյա ենք, բայց մինչև հիմա չենք կարողանում ապրել քրիստոնեավայել, չենք կարողանում հասկանալ տարրական ճշմարտություններն ու մեր գործողությունների դրդապատճառները հիմնավորել»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ