Տղամարդը ոսկե մատանի է գտել տապակած մսի մեջ

Թաիլանդի 32-ամյա բնակիչ Սութթիրակ Հեյլիմը 12,7 հազար թաիլանդական բահի (25.9 հազար ռուբլի) արժեքով ոսկե մատանի գտել է տապակած երշիկի մեջ, որը նա գնել է ընթրիքի համար:

«Չնայած սա ոսկյա մատանի է , սակայն ես չեի ուզում գտնել այն սննդի մեջ: Այնտեղ կարող են շատ տարբեր մանրէներ լինել», — մեկնաբանել է տղամարդը:

Հեյլիմը վիշապի պատկերով մատանին վերադարձրել է փողոցային առևտրի կետին, որտեղից նա գնել էր ֆաստֆուդը: Նա հույս է հայտնել, որ իշխանությունները ավելի լավ կստուգեն փողոցային սննդի վաճառակետերը:

Spread the love
  •   
  •   
  •