Սուրեն Պապիկյանը չի հերքում, որ դատված է եղել. նա դիմում է ԱԱԾ ու ոստիկանություն

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը դիմում է ԱԱԾ ու ոստիկանություն՝ երեկ «Հրապարակ»-ում իր վերաբերյալ հրապարակված հոդվածի առնչությամբ։

«Հրապարակը»-ը գրել էր, թե «Սուրեն Պապիկյանը թաքցրել է իր դատվածության փաստը. զինծառայության ժամանակ նա իր հրամանատարին դանակով խփել է, և քրեական գործ է հարուցվել այդ առիթով»։

«Վայ-լրատվականները հանձնարարություններ են ստացել ամեն կերպ մրոտել իմ բարի համբավը ու այն աշխատանքը, որ իմ կողմից արվել է, փորձում են նսեմացենլ», — Facebook-ի ուղիղ եթերում հայտարարեց Պապիկյանը։

Նա ասաց, թե իրեն որևէ կերպ խանգարել հնարավոր չէ։ Նախարարը նշեց, թե ՀՀ օրենսդրությամբ՝ որևէ դատվածություն, եթե մարված է, տվյալ անձը դատված չի համարվում։

«Ես ծառայել եմ ոչ հայկական բանակում, ծառայության ընացքում լինում են նաև որոշ խնդիրներ: Այն ամենը, ինչ ներկայացվել է, կա որոշակի ճշմարտություն, կա նաև որոշակի թյուր մատուցման ձև։ Խոսքը վերաբերում է 2004-ից 2006 թվականներին իմ ծառայության ընթացին, չեմ նշի զորամաս, ինչ տեղում եմ ծառայել, իմ ծառայության ընթացքում աչքի եմ ընկել որպես լավ զինվոր, եղել եմ սահմանապահների լավ զինվոր, սակայն եղել է մի դեպք, երբ իմ ազգային արժանապատվությանը վնասող հարված է հասցվել, ու ես հայտնվել եմ մի միջադեպում: Գրում են ինչ-որ կտրող-ծակող սուր գործիքների մասին, դա իրականությանը չի համապատասխանում, ես որևէ նման արարք չեմ արել: Իմ մասնակացությունը ոչ կանոնադրային հարաբերությունների մասնակցություն է ու նաև ես որևէ մեղք չեմ ընդունել, համաներմամբ ազատ եմ արձակվել ու դրանով համարվել է մարված իմ դատվածությունը, դա մոտավորապես եղել է 13-14 տարի առաջ», — ասաց նա։

Սուրեն Պապիկյանն ասաց, որ կյանքի այդ էտապը համարում է փակված։

Զրույց

Posted by Սուրեն Պապիկյան/ Suren Papikyan on Friday, February 14, 2020

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ