Արա Մարտիրոսյանի և Արման Հովհաննիսյանի անկրկնելի «Իմ ընկեր» զուգերգը շատերին կհուզի իր անկեղծությամբ

Արման Հովհաննիսյանը իր գործունեությունը սկսել է 12 տարեկան հասակից: Երգել է Մասիս քաղաքի երգի և պարի անսամբլում, որի հետ շրջագայել է Հայաստանի բոլոր մարզերով: Մասիսի միջնակարգ դպրոցը ավարտել է 1997 թվականին:

1996-1997 թվականներին սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Մինչ 3-րդ կուրս սովորել է Սարգիս Թորոսյանի դասարանում, որից հետո տեղափոխվել է ժողովրդական երգի ամբիոն` Ռուբեն Մաթևոսյանի դասարան:

2008 թվականին ավարտել է Երևանի կոնսերվատորիայի վոկալ-տեսական ֆակուլտետի ժողովրդական երգի ամբիոնի ասպիրանտուրայի բաժինը: Առաջին ձայնասկավառակը` «Սեր և Հայրենիքն է», որը թողարկել է ուսանողական տարիներին:

2002 թվականից սկսել է համերգային գործունեությունը աշխարհով մեկ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ