Երուսաղեմն իր հյուրերին դիմավորել է հայերեն ողջյունի խոսքերով

Երուսաղեմի հնագույն ամրոցի պատերին լուսավորությամբ գրված են եղել հայերեն ողջույնի խոսքեր՝ «Բարի գալուստ Երուսաղեմ»:

Երուսաղեմը  հին մերձարևելյան քաղաք է, որը գտնվում է Միջերկրական և Մեռյալ ծովերի ջրաբաժանում՝ 650 — 840 մ բարձրության վրա։ Աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է, նրա տարիքն ավելին է, քան 3500 տարին։ Երուսաղեմը համարվում է երեք կրոնների կենտրոն. հուդայականություն, քրիստոնեություն, իսլամ։

Անցյալում Երուսաղեմը եղել է Հրեական թագավորության մայրաքաղաքը, հիմա այն պաշտոնապես հանդիսանում է Իսրայելի հանրապետության մայրաքաղաքը և այնտեղ են գտնվում բոլոր պետական կառույցները, սակայն քաղաքի արևելյան մասի վրա Իսրայելի սուվերենությունը ճանաչված չէ միջազգային հանրության զգալի մասի կողմից։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ