Ծեծուջարդ Էջմիածին քաղաքում` ձվերով ու գոմաղբով հարվածել են կաթողիկոսի դեմ ակցիա անողներին

Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում անկառավարելի իրավիճակ է այժմ։ Բանն այն է, որ այսօր մի խումբ հոգեւորականներ նախաձեռնել էին բողոքի ակցիա Ամենայն հայոց կաթողիկոս Գարգեին Բ-ի դեմ։

Սակայն ակցիան այնքան է թեժացել, որ վերածվել է միջադեպի։ Երթի մասնակիցներին քաղաքացիները ձվերով, գոմաղբով հարվածել են, տեղում է նաեւ ոստիկանությունը։

Դպիր Խաչատուր Եփրեմյանը, որը ակցիայի մասնակիցներից է, «Հրապարակ»-ի հետ զրույցում նշեց. «Սարսափելի վիճակի մեջ ենք հիմա, ջարդված։ Էջմիածնում չգիտեմ` ի՞նչ է կատարվում։

Վիրավորներով լի, կեսը պատանդ են Էջմիածնում, կեսը ջարդված ճանապարհին։ Էս ձեւի իրավիճակ»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ