«Դալմա Գարդեն մոլ»-ի ղեկավարությունը մասնագիտական խումբ է հրավիրել Մոսկվայից

«Դալմա Գարդեն մոլ»-ն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ մոլի ղեկավարությունը մասնագիտական խումբ է հրավիրել Մոսկվայից` օդափոխության համակարգի տեխզննման աշխատանքների իրականացման համար:

«Աշխատանքները իրականացվելու են մոտ օրերին, և «Դալմա Գարդեն մոլը» շարունակելու է չգործել մինչև հունվարի 14-ը՝ ելնելով տեխնիկական աշխատանքներ կատարելու և մոլի բնականոն աշխատանքները վերսկսելու անհամատեղելիությունից»,- մասնավորապես ասված է գրառման մեջ:

Մենք շարունակում ենք հետևել ԱԻՆ-ի մեր գործընկերների աշխատանքներին:Ելնելով մեր հաճախորդների և գործընկերների շահերից՝…

Posted by Dalma Garden Mall on Friday, January 10, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ