Հրշեջ-փրկարարը փրկել է կենգուրուին ու ջուր խմացրել

Ավստրալիայում հրշեջ-փրկարարը կրակի ճիրաններից հանել է կենգուրուին և նկարահանել: Նա գտել է կենդանուն ճյուղերի տակ, որից հետո փաթաթել է սրբիչի մեջ և ջուր տվել:

Երկրի մեծ մասը այժմ կրակի մեջ է անտառային հրդեհների պատճառով:

Հիշեցնենք, որ Ավստրալիայի հարավ-արևելյան հատվածում բռնկված անտառային հրդեհներից զոհերի թիվը հասել է 25-ի: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի ոստիկանության պաշտոնական կայքում:

Համաձայն հրապարակման՝ հրդեհների հերթական զոհն է դարձել 71-ամյա մի տղամարդ, որը նախկինում համարվում էր անհետ կորած:

Այժմ նահանգի տարածքում գրանցված է 136 անտառային հրդեհ, որոնցից 69 տեղայնացված չեն: Կրակի դեմ պայքարում են ավելի քան 2,5 հազար հրշեջներ, 100 միավոր հատուկ տեխնիկա, այդ թվում՝ 90 ինքնաթիռ: Նահանգում արգելվել է կրակ վառելն և անտառ այցելելը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ