Իրական Դիանա Հարությունյանի գրառումը, ում նկարով ու անունով ֆեյք պրոֆիլ էին աշխատացնում, ով է նա․․․

Իրական Դիանա Հարությունյանի գրառումը․

Իսկ հիմա ավելի լուրջ, քան երբևէ գրել եմ։ Այսօր առավոտյան տեղեկացա, որ իմ անուն ազգանունով կեղծ Էջ է բացված եղել, որի միջոցով տարածել են կեղծ տեղեկատվություն, այն էլ ոչ թե անձի նկատմամբ, այլ հենց երկրի անվտանգությանը հարվածելով։

Ես էլ ասում եմ, տեսնես ինչո՞ւ են էջս լայքում անծանոթ անձինք, ու քանի որ ես ուշադրության չեմ արժանացնում լայքերին, ոչ էլ անդրադարձա։ Բայց արի ու տես, որ հենց այնպես չէ, այլ մարդկանց հետաքրքիր է, թե ո՞վ եմ ես, գուցե հենց այդ լուր տարածողը՞: Նախ ասեմ, որ, ինքս շատ խիստ հետևողական լինելով իմ ցանկացած գրառումներին, դեմ լինելով խոսքի ազատության, անչափ ու սահման ունեցողներին, երբեք թույլ չեմ տա որևէ մեկին անկապ քննադատության արժանացնելու ինձ։ Ես տվյալ անձի ու տվյալ օգտատիրոջ անուն ազգանվան հետ կապ չունեմ։ Հետո ասեմ, անկախ ամեն ինչից, հայտերը չեմ ընդունում ոչ մեկի, իզուր ջանքեր մի թափեք, ոչ էլ ավելորդ լայքերի կարիքն ունեմ։

Իմ ընկերներից շատերը ծանոթ ու բարեկամ անձինք են, անծանոթների գրեթե չունեմ, չեմ էլ պատրաստվում ունենալու, կամ ծանոթանալու։ Քաղաքական դաշտից կիլոմետրերով հեռու եմ, իսկ թե հայտերը տալիս եք, որ ավելի մոտ ծանոթանք էջիս ու գրառումներիս, ասեմ, իզուր է, հիմա, առավել ևս չեմ ընդունելու։ Հետո, սա հենց այն բարձիթողի վիճակի արդյունքում է, որ մարդիկ ապրում են չափերը կորցրած, վախն ու ամոթը կողքի դրած։ Հետո ի՞նչ որ վիրտուալ է շփումը, ո՞վ ինչ ուզի ու ինչպե՞ս ուզի պիտի արտահայտվի։

Այ նման քայլերի անպատիժ մնալու հետևանքն է, որ ավելի մեծ հանցանքներ են ծնվում։ Բազմիցս իմ էջում գրել եմ, որ յուրաքանչյուր անհատ պետք է իր գրած, ու արտասանած, բառի և տառի համար կրի պատասխանատվություն։ Որպեսզի լեզուներն ուղեղներից առաջ չվազեն, պետք է մի քանիսին պատժել, որ մյուսներին դաս լինի։ Բառն արտասանելուց առաջ, կամ քայլին դիմելուց առաջ, հազար անգամ մտածել ու նոր գործելուց վնաս չկա, իսկ ո՞վ է այսօր հետևողական նման պահվածքին։ Անպատժելիությունից է, որ հանցանքների թիվը կրկնապատկվում է։ Անգամ տանդ մեջ, երբ երեխայիդ չես պատժում իր սխալ քայլերի համար, հետո ավելի մեծ սխալներ է գործում, մտածելով, որ ընդունելի են իր արարքները։

Պատասխանատվության զգացումը օր օրի սկսել է բացակայել մարդկանց կյանքից, դրա համար էլ, ով ինչ ուզի կանի, ինչպես ուզի կվարվի։ Ու փաստորեն հասնում են այնտեղ, որ մեկ տառի ու բառի պատճառով երկրի անվտանգության հիմքերին են վնասում։ Դաստիարակության պակաս է։ Իսկ ավելի շատ, անպատժելիության արդյունք։ Հետևեք ձեր քայլերին, որպեսզի հետո ճակատագրի դառը հեգնանքին չարժանանաք։

Հ. Գ. Ոչ մեկի հայտերը չեմ ընդունում, տվածներինն էլ հեռացնում եմ, կապ չունի, թե ովքեր են, անգամ, եթե ծանոթ եք։ Մանավանդ, որ արդեն բերման են ենթարկել տվյալ էջի օգտատիրոջը, էլ ինչո՞ւ եք հայտեր տալիս։

Իսկ հիմա ավելի լուրջ, քան երբևէ գրել եմ։ Այսօր առավոտյան տեղեկացա, որ իմ անուն ազգանունով կեղծ Էջ է բացված եղել, որի…

Posted by Diana Harutyunyan on Sunday, January 5, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ