Ինչու՞ Սուրբ Ծննդյան տոնը Զատիկ չէ

 
Շատ հաճախ մարդիկ Սուրբ Ծննդյան և հարության տոները անվանում են Մեծ և Փոքր Զատիկներ։ Սուրբ Ծննդյան մասին նույնը ասելը անշուշտ սխալ է, քանի որ «Զատիկ» նշանակում է անցում չարչարանքներից։

Նկատի ունի Իսրայելի որդիների չարչարանքները փարավոնից, հորթին երկրպագելով , փորձության ջրից, օձերի խայթոցներից, Կորխի ապստամբությունից  և զանազան պատերազմներից։

Չարչարանք էր նաև մանանայի պակասելը, քանի որ դրանից հետո նրանք իրանց ճակատի քրտինքով պետք է հաց վաստակեին։ Այդ պատճառով էլ հրեաները Զատիկ տոնի ժամանակ յոթ օր դառնահամ բույսեր և բաղարջ հաց են ուտում, որպես հիշատակ իրենց կրած չարչարանքների։

«Զատիկ» նշանակում է նաև զատվել, հեռանալ չար, անմաքուր և դժնդակ խորհուրդներից ու մտքերից` դառնալով նոր մարդ, բարու գործակից։ Հենց այդ պատճառով էլ մինչև Սուրբ Հարության (Զատիկ) տոնը հայ առաքելական եկեղեցին սահմանել է Մեծ Պահքի շրջանը, որի ընթացքում էլ հավատացյալները կարողանում են ազատվել և չար մտքերից աղոթքների ու խոստովանությունների միջոցով, և մաքրել իրենց մարմինը, որոշ ուտեստներից

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ