Ինչո՞ւ են Հայաստանում Սուրբ Ծննդին փլավ եւ ձուկ ուտում

Հայաստանում սուրբծննդյան սեղանի համար ընդունված է երկու դասական ուտեստ պատրաստել. եփած ձուկ, որ խորհրդանշում է Քրիստոսին, և չրերով ու չամիչով բրնձով փլավ: Բրինձը խորհրդանշում է ամբողջ մարդկությանը, չրերն էլ` քրիստոնյաներին: Սուրբծննդյան գիշերն ավարտվում է հնգօրյա պահքը, որ սկսվում է դեկտեմբերի 30-ին:

Բանն այն է, որ մինչեւ Սուրբ Ծնունդը շատ հայեր ծոմ էին պահում. ծոմը ավարտվում էր հենց Սուրբ Ծննդյան օրը, երբ նրանք վերջապես կարող էին մսային ինչ-որ բան ուտել: «Ինչ-որ մսային ուտեստը» ձուկն էր, քանի որ այն ավելի հեշտ է մարսվում, քան միսը: Բացի դրանից, մսային ուտեստները եւ նույնիսկ ձուկը հայերը սովորաբար ուտում էին միայն տոներին:

Արեւմտյան Հայաստանի մի քանի տարածաշրջաններում Սուրբ Ծննդյան տոներին անպայման պատրաստում էին սպաս եւ լցոնված մսագնդիկներ: Սպասը մածունից պատրաստված հայկական ապուր է: Քանի որ ծոմի ժամանակ մածուն նույնպես չէին ուտում, իսկ սպասն առողջության համար շատ օգտակար է, լիովին տրամաբանական է, որ ծոմից անմիջապես հետո մարդիկ հենց սպաս էին պատրաստում: Բացի դրանից, Սուրբ Ծննդի ժամանակ բավականին ցուրտ է լինում, իսկ սպասը տաք են ուտում, եւ այն օգնում է տաքանալ:

Զեյթունում ծննդյան տոների ժամանակ բանջարի նման բույսից  հետաքրքիր ապուր էին պատրաստում: Այն հավաքում էին ամռանը, չորացնում եւ Սուրբ Ծննդին ապուր պատրաստում՝ համարելով, որ հենց այդ տերեւների մեջ է Աստվածածինը փաթաթել նորածին Հիսուսին:

Եղեգնաձորում այդ ապուրի մի քիչ ուրիշ տարբերակն են պատրաստում եւ այն անվանում են  «Մայրամաճաշ»

Մենք, ցավոք սրտի, չենք իմանում, թե ինչպես են պատրաստում բուսական ապուրները, որոնց մասին պատմել է խոհարարը: Սակայն գրեթե ցանկացած հայ տանտիրուհի հեշտությամբ կարող է պատրաստել քաղցր փլավ եւ խաշած ձուկ: Իսկ դա ցանկալի է պարտադիր անել: Չէ՞ որ այդ ճաշատեսակները հայկական ավանդույթների մաս են կազմում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ