Ավանդական հայկական ամանորյա սեղանի զարդը ամենևին էլ խոզի բուդը չէ․․․

Ամանորյա սեղաններին ծիսական կերակրատեսակները մեծ մասամբ մատուցվում են, նրանց թվում՝ հարիսան, տոլման, կճախաշը (ընդեղենից պատրաստվող կերակուր), անուշապուրներ (չրեղենից պատրաստված կերակուրներ), ղափամա, տարեհաց, գաթաներ:

Պատրաստի տարեհացն իրենից ներկայացնում է օղագոտու վրա փոսիկներ ունեցող կլոր հաց, այն խորհրդանշում է պտղաբերությունն ու հարստությունը։ Տարեհացի երեսը սերմերով ու մրգերով զարդարելը խորհրդանշում է տարվա հացի և մրգերի առատության գաղափարը:

Երջանկության համար տարեհացի մեջ է դրվել մետաղադրամ կամ լոբու հատիկ և թխվել, իսկ հացը բաժանվել է տոնակատարության ժամանակ։ Համարվել է, որ նրան, ում տոնակատարության ժամանակ բաժին է հասնում լոբին, ապագա տարին կբերի երջանկություն և հարստություն։ Տարեհացի մեծություն կախված է ըստ ընտանիքի անդամների թվի։

Կարևոր է, որ ամանորյա սեղանին լինի տարեհացը: Բաղադրությունը հետևյալն է՝

  • 5 բ. ալյուր
  • 1 բ. ձեթ
  • 1 բ. տաք ջուր
  • 1 բ. շաքարավազ
  • 1 թ. գ. սոդա
  • 1 ճ.գ. քացախ
  • 1 բ. մանացված ընկուզեղեն (ընկույզ, նուշ, կաղին, ծիրանակուտ)
  • ½ բ. չամիչ
  • կանեփ կամ քունջիթ՝ վրան ցանելու համար
    պատրաստություն

Ալյուրին խառնել շաքարավազն ու սոդան. վրան լցնել ձեթը, քացախն ու ջուրը և շաղել: Խառնել մանրացված ընկուզեղենն ու չամիչը, տեղադրել ալյուրոտած ջեռոցի ամանում, մեջը խրել պայմանական միջինքը, վրան ջուր քսել, ցանել սերմերը և
թխել միջին ջերմաստիճանով ջեռոցում 35 – 40 րոպե:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ