«Օրեր առաջ նմանատիպ մի մասկի շոու էլ Նեմեց Ռուբոյի տանն էր կազմակերպել. ուշքի եկեք, թույլիկներ». Արման Բաբաջանյան

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեր ոստիկանությունը հազիվ ԵՊՀ ուսխորհրդի նախագահին ձեռնաշղթաներով բերման ենթարկի, տեսարաններ սարքի ուսանողների և դասախոսների աչքի առաջ։

Օրեր առաջ նմանատիպ մի մասկի շոու էլ Նեմեց Ռուբոյի տանն էր կազմակերպել: Ոստիկաններն այնքան վախվորած էին, որ խուզարկության պահին Նեմեց Ռուբոն դուրս էր եկել տան մուտքի մոտ սպասող լրագրողների առաջ ու ծաղրում էր ոստիկաններին և նրանց գործողությունները։

Այդպես էլ ոստիկանները ոչինչ չգտան Նեմեցի տնից, իսկ վերջինս, որոշ տեղեկությունների համաձայն, արդեն Արցախում է։ Իր հետ են նաև իր անվան հետ կապվող քրեական գործով անցնող առանցքային երկու հոգի։ Չխոսեմ Հոկտեմբերի 27-ի գործով դատավոր Ուզունյանի՝ Հայաստանը լքելու գործում ոստիկանության ուղիղ պատասխանատվության մասին։

Ուշքի եկեք, թույլիկներ, ուշքի եկեք»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ