Տեսահոլովակի պրեմիերա․ Ինգա եւ Անուշ Արշակյաններ — «Ձյան հեքիաթ»

Երկարատեւ լռությունից հետո Արշակյան քույրերը վերադառնում են հայկական ազգային երաժշտության նորովի մատուցմամբ՝ Ամանորին ընդառաջ ներկայացնելով նոր անիմացիոն տեսահոլովակ՝ «Ձյան հեքիաթ» երգի հիման վրա։

Տեսահոլովակի հեղինակը Նաիրա Մուրադյանն է։ Նախագծին մասնակցել են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, «Հովեր» երգչախումբը, որի գեղարվեստական ղեկավարն է Սոնա Հովհաննիսյանը: Սիմֆոնիկ մշակումը կատարել է Անդրանիկ Բերբերյանը:

Տեսահոլովակում օգտագործվել են Արմեն Քյուրքչյանի մշակած զարդանախշերը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ