«Այսօր Իջևանի այգում տեղադրվեցին նոր աղբամաններ և նստարաններ »․Սիփան Փաշինյան

Սիփան Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Սիրելի իջևանցիներ,

Այսօր Իջևանի այգում տեղադրվեցին նոր աղբամաններ և նստարաններ, որոնցից կտեղադրվեն նաև Իջևանի այլ հատվածներում։
Հայկ Ղալումյան-ի հետ քնարկումների արդյունքում ֆիքսեցինք, որ Իջևանում աղբամանների և նստարանների կարիք կա, ծնունդով իջևանցի արտերկրյա գործարար Անդրանիկ Ղազարյանի հետ խոսել եմ, քննարկել ենք այս խնդիրը,

ինչի արդյունքում պարոն Ղազարյանը Իջևանին նվիրել է մոտ հարյուր աղբաման և քառասուն նստարան, որոնք մի քանի օրվա ընթացքում կտեղադրվեն Իջևանի տարբեր փողոցներում և այգիներում, որտեղ մարդկանց հոսքը մեծ է։

Շնորհակալություն եմ հայտնում պարոն Ղազարյանին իջևանցիների, քաղաքապետի Ժ\Պ Հայկ Ղալումյանի և իմ անունից։

Սիրելի իջևանցիներ, Այսօր Իջևանի այգում տեղադրվեցին նոր աղբամաններ և նստարաններ, որոնցից կտեղադրվեն նաև Իջևանի այլ…

Posted by Sipan Pashinyan / Սիփան Փաշինյան on Tuesday, December 24, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ